Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ Թեհրանի բնակիչները «շուտով կվճարեն» գնդակոծությունների համար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, գիշերը տեղի ունեցած իրանական նոր հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, սպառնացել է, որ Թեհրանի բնակիչները «շուտով կվճարեն» իսլամական հանրապետության իշխանությունների գործողությունների համար։

«Ամբարտավան բռնապետը Թեհրանում վերածվել է վախկոտ մարդասպանի, որը թիրախավորում է իսրայելցի քաղաքացիական անձանց, որպեսզի զսպի Իսրայելի Պաշտպանության բանակին, որ չշարունակի գրոհները, որոնք խափանում են նրա հնարավորությունները: Թեհրանի բնակիչները դրա դիմաց գին կվճարեն, և շուտով»,- գրել է Կացը X սոցիալական ցանցի իր էջում:

News.am