2025-06-16 12:20
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Իսրայելի գրոհների հետևանքով ավելի քան 70 կանանց և երեխաների զոհվելու մասին
Իրանի դեմ Իսրայելի երեք գրոհների զոհ են դարձել ավելի քան 70 կին և երեխա։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իսրայելական ագրեսոր-ռեժիմը ձևացնում է, թե իր գրոհները կատարվում են ճշգրիտ և չեն իրականացվում բնակելի շրջանների դեմ, սական ճշնարտությունն այլ է։ Միայն երեք գրոհների հետևանքով զոհվել են ավելի քան 70 կին և երեխա»,- նշել է դիվանագետը։
Բաղային նշել է, որ 10 երեխա նախկինի պես գտնվում է շենքի փլատակների տակ Չամրան շրջանում։
News.am