2025-06-16 12:26
Լրատվական գործակալություններ
Ռոման ԵՐԻՑՅԱՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՈՒՆԵՔ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԷԴ ԱՆԱՍՈՒՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներքին գործերի նախարար, աչքերդ բաց արա ու նայիր էս տեսարանին։ Սա ոստիկանի՞, թե՞ անասունի պահվածք է։ Ո՛չ արժանապատվություն կա, ո՛չ տղամարդկություն, ո՛չ էլ խղճի նշույլ։ Եթե սրանք ձեր համակարգի ներկայացուցիչներն են, ապա դուք ոչ թե նախարար եք, այլ հանցավոր համակարգի մենեջեր։
Քննչական կոմիտե, դուք էլ ՀՀ քրական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը նայեք. 3-6 տարի ժամկետով ազատազրկում, ուրիշ պատիժ օրենսդիրը սրա համար չի էլ նախատեսում։ Ծանր հանցագործության մասին տեսանյութ ունեք, ինչո՞ւ չեք էդ անասունին ձերբակալում։ Հիմա եթե ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած լինեին, յոթ տարբեր միջնորդություններով դատարան դիմած կլինեիք։
Ռոման Երիցյան, Ֆեյսբուքյան էջ