Իրանի ԱԳՆ․ Թեհրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին և առաջվա պես կարծում է, որ նման զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ազգային անվտանգության և արտաքին հետախուզության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է` ժամանակն է, որ Իրանը դուրս գա այդ պայմանագրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկրի խորհրդարանը քննարկում է այդ հարցը։
Բաղային հայտնել է, որ Իրանի ԱԳՆ–ն համակարգում է այդ քննարկումը։
Ինչ վերաբերում է միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների, ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի կարծիքով` Իսրայելի կողմից շարունակվող հարվածների համատեքստում իմաստ չունի բանակցել ամերիկյան կողմի հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն` որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է ճանաչել և դատապարտել Իսրայելի ագրեսիան։
Sputnik Արմենիա