2025-06-16 15:00
Լրատվական գործակալություններ
Իսրայելում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել երկիրը
Իսրայելում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս լքել երկիրը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել է ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։
«Իրավիճակը լարված է… Իսրայելում գտնվող թե՛ դիվանագետների, թե՛ ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կարճաժամկետ չէ»,- ասել է նա «Ռոսիա-24»-ի եթերում:
Դեսպանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս երկրի բոլոր քաղաքացիներին լքել Իսրայելը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Նշվում է, որ երկիրը կարելի է լքել հարավով՝ տեղափոխվելով Եգիպտոս։
«Մենք դիտարկում ենք տարհանման հնարավորությունը: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Անհրաժեշտության դեպքում այլ որոշումներ կկայացվեն»,- եզրափակել է դեսպանը:
Alpha News