Արքեպիսկոպոս Աջապայան․ Կաթողիկոսի բռնի փոփոխությունն անհնար է

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը լրագրողներին վստահեցրեց, որ արքեպիսկոպոսների շրջանում վարչապետ Փաշինյանի գաղափարների կողմնակիցներ չկան։

«Չեմ կարծում, որ այդպիսիք կան։ Կան եպիսկոպոսներ, որոնք չեն ուզում կոնֆլիկտի մեջ մտնել, չեն ուզում ընդդիմանալ իշխանություններին։ Բայց նրանք, անշուշտ, աջակցում են կաթողիկոսին։ Իշխանությունները ցանկանում են հնազանդ եկեղեցի ստանալ», - նշեց արքեպիսկոպոսը։

Հարցին այն մասին, որ սրանք եկեղեցու վրա առաջին հարձակումները չեն, Միքայել Աջապահյանը նշեց, որ եկեղեցին չարիքին չարով չի պատասխանում և, շարունակում է սիրել իր մերձավորին և, համապատասխանաբար, մարդկանց հրավիրում է եկեղեցական միջոցառումների։ Ճիշտ է, Աջապահյանն ինքը դեմ է դրան, բայց նա կհամաձայնվի մեծամասնության կարծիքի հետ։

Հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել, որ Փաշինյանի կողմից նշանակված անվտանգության մարմինների ղեկավարները կհամարձակվեն մատնանշել նրա թույլ տված սխալները, արքեպիսկոպոսը նշեց, որ կարևոր չէ, թե ով է նրանց նշանակել, ով էլ լինի, բայց անվտանգության համար պատասխանատու է Ազգային անվտանգության ծառայությունը, քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործեր հարուցել, եթե հանցագործություն կա, Արդարադատության նախարարությունը պարտավոր է ճիշտ գնահատել գործողությունները: Եթե նրա կողմից նշանակվածներն իրավունք չունեն խոսելու, ապա սա բռնապետություն է: Եվ մենք գնում ենք դեպի դա: Եթե ԱԺ-ում ընդդիմություն չկա, ղեկավարի ասածին ծափահարում են, սա վկայում է իրադարձությունների վտանգավոր զարգացման մասին: Հայաստանում բռնապետություն է հաստատվում: Հիմա եկեղեցին պե՞տք է դեմ արտահայտվի: Արտահայտվում է: Բոլոր պաշտոնյաներն իրավունք ունեն նրան ասել վտանգի մասին: Բայց նրանք դա չեն անում, քանի որ հանցակիցներ են: Եթե նրանք չզգուշացնեն, նրանք հանցագործներ են», - ասաց Աջապահյանը։

Հարցին, թե ինչու է Փաշինյանը մի քանի օր լռում արքեպիսկոպոսը նշեց, որ նա դեղորայք է ընդունել։

Ի պատասխան այն ենթադրությանը, որ իշխանությունները կարող են դիմել բռնության, արքեպիսկոպոսը նշեց, որ եկեղեցին այդ ամենը տեսել է։ «Կաթողիկոսը մնում է կաթողիկոս, մինչև Տերը հակառակը չասի։ Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է։ Այո, նրանք ցանկություն ունեն, բայց դա բացառվում է։ Իշխանությունները միջոցներ չունեն և չեն կարող ունենալ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի», - ասաց Աջապահյանը՝ բացատրելով, որ չարիքին չարով պատասխանելը մեկ բան է, իսկ ինքնապաշտպանությունը՝ բոլորովին այլ բան։ «Երբ Արցախում քահանաները զենք վերցրին, դա չարի՞ք էր։ Ոչ, դա հայրենիքի պաշտպանություն էր։ Մենք ի վիճակի ենք պաշտպանել Եկեղեցին», - ընդգծեց արքեպիսկոպոսը։

News.am