2025-06-16 20:08
Լրատվական գործակալություններ
Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները
Անկարայում այսօրտեղի էունեցել Հայաստանիև Թուրքիայի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Բերիս Էքինջիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «X» սոցիալական ցանցի իր էջում։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օրեր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։
Sputnik Արմենիա