2025-06-16 20:09
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ-ն Քերմանշահի հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածն անվանել է պատերազմական հանցագործություն
Իսրայելի հարվածը Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին միջազգային իրավունքի խախտում է և պատերազմական հանցագործություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իսրայելական ագրեսորները թիրախավորել են Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի Ֆարաբի հիվանդանոցը: Հարձակումները հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա, որոնք, ըստ տեղեկությունների, իրականացվել են նրանց պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և պատերազմական հանցագործություն», - գրել է նա:
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ավիահարվածներից մեկի հետևանքով վնասվել է Քերմանշահի հիվանդանոցի շենքը։