2025-06-17 09:08
Լրատվական գործակալություններ
Իրանցի քաղաքագետ․ Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից
Ի՞նչ դեր է ունեցել Ալիևի ռեժիմը Թավրիզի ռմբակոծության մեջ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը։
«1- Ռադարային վերահսկողության խախտում Գաբալայի հին կենտրոնով (բոլշևիկյան դարաշրջանից մնացած), որը գտնվում էր Իսրայելի տիրապետության տակ։
2- Իսրայելական անօդաչու թռչող սարքերի արձակում Նախիջևանից և Ղարաբաղից դեպի Թավրիզ։
3- Լրտեսական և հետախուզական գործունեություն Թավրիզում դավաճան, դիվերսիոն գործակալների կողմից», - գրել է փորձագետը։
News.am