Թրամփ․ Իրանը չի հաղթում, ժամանակն է սկսել բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև ընթացիկ էսկալացիայի հարցում առավելությունը Իսրայելի կողմն է: Նրա խոսքով՝ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում, և հակամարտությունից դուրս գալու միակ ելքը անհապաղ բանակցություններ սկսելն է: Այս հայտարարությունը նա արել է G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։ Նրախոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը դիտարկում է ռազմական միջամտության հնարավորությունը, Թրամփը խուսափողական պատասխան է տվել. «Ես չեմ ուզում այդ մասին խոսել»:

Սակայն նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Իսրայելին և շարունակում է դա անել:

«Մենք միշտ աջակցել ենք Իսրայելին։ Իսրայելի գործերը հիմա շատ լավ են ընթանում», - հայտարարել է նա՝ պատասխանելով հնարավոր հետախուզական աջակցության մասին հարցին։

Միևնույն ժամանակ, ըստ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսի, ԱՄՆ առաջնորդը մտադիր չէ ստորագրել G7-ի երկրների համատեղ հայտարարությունը Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Reuters գործակալության տեղեկություններով՝ փաստաթղթի նախագիծը ներառում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի ճանաչում և ընդգծում է Իրանի՝ միջուկային զենք ունենալու անթույլատրելիությունը: G7-ի երկրներըպատրաստակամություն են հայտնել պաշտպանելկարևոր նշանակություն ունեցող հումքի մատակարարման շղթաները։

Sputnik Արմենիա