ՑԱԽԱԼ․ ԻՀՊԿ-ի ևս մեկ բարձրաստիճան զինվորական է սպանվել
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենց հարվածի հետևանքով սպանվել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (ՀՕՊ ուժերի շտաբ) «Խաթամ ալ-Անբիա»–ի նոր պետ Ալի Շադմանին։
ՑԱԽԱԼ–ը հայտնում է, որ հարվածը հասցվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հրամանատարական կենտրոնին։
Իրանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
Ալի Շադմանին համարվում էր ԻՀՊԿ-ի վետերաններից մեկը, նա այդ կառույցում է 1979 թվականից։
Վաղ առավոտյան Իրանի Թավրիզում (Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն) երկու պայթյուն է որոտացել։ Mehr գործակալության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը տուժել են։
Իրանն իր հերթին հրթիռային հարվածներ է հասցնում Թել Ավիվի կենտրոնին։ Fars-ը հայտնում է, որր նախնական տեղեկություններով` հարձակման հետևանքով 8-հարկանի շենք է փլուզվել։ Հաղորդվում է նաև, որ գիշերը Իսրայելի տարածքին կետային հարվածներ են հասցվել։
Sputnik Արմենիա