2025-06-17 15:04
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել Է Հնդկաստանի 110 քաղաքացի
Հայաստանի տարածքով Իրանից Հնդկաստանի 110 քաղաքացի է տարհանվել, Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարհանման և Երևանի կողմից աջակցության հարցը քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների՝ հունիսի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Հայկական տարածքով տարհանման մասին գրել են նաև հնդկական լրատվամիջոցները: Հնդկաստանի քաղաքացիների արտահանումն իրականացվում է իրանա-իսրայելական էսկալացիայի ֆոնին։