Պեսկով․ Իսրայելը չի ցանկանում գնալ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ճանապարհով

Ռուսաստանն այժմ տեսնում է, որ Իսրայելն առնվազն չի ցանկանում Իրանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով գնալ և այդ հարցում դիմել միջնորդության։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գիտեք, որ ռուսական կողմը և մասնավորապես նախագահ Պուտինն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի նման միջնորդական ծառայություններ մատուցել։ Այս պահին մենք տեսնում ենք, որ առնվազն Իսրայելը չի ցանկանում որևէ միջնորդական ծառայության դիմել և ընդհանրապես կարգավորման խաղաղ ճանապարհով գնալ», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի հետո դուրս գան կարգավորման խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ուղու վրա։

Պեսկովը նաև ընդգծել է, որ Կրեմլը տեղյակ է թեմայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններից։

«Իրավիճակը մտահոգիչ է։ Իհարկե, մենք տեսել և լսել ենք այդ հայտարարությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թեհրանի բնակիչներին ուղղված Թրամփի կոչը, ինչպես նաև Նեթանյահուի հայտարարությունը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր վերացման մասին։

Sputnik Արմենիա