Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված հոդվածի գործով նիստը հետաձգվել է

Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված հոդվածի գործով նիստը հետաձգվել է։ Նիստի սկզբում դատարանի քարտուղարն ընթերցել է դատարանի ստացած հաղորդագրությունները, որոնցից պարզ է դարձել, որ բացակայում են երկու փաստաբաններ՝ Կարեն Մեժլումյանը և Արամ Օրբելյանը, ինչպես նաև մեղադրյալ Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը չի կարող մասնակցել առողջական պատճառներով։ Հետաքրքիր է, որ ընթերցվել է հաղորդագրություն՝ բացակայության պատճառի կոնկրետ նշումով, որին պատասխանել է իրավաբան Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով բժշկական գաղտնիության պահպանման նպատակահարմարության մասին։ Վարդևանյանը նաև կրկնել է այն փաստարկները, որ գործով մեղադրյալները չեն կարող համարվել մեղադրյալ։ Փաստաբանները բացակայում են աշխատանքային և անձնական պատճառներով։

Դատարանին միջնորդություն է ներկայացվել նաև Արմեն Գևորգյանի փաստաբանից, որի կապակցությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրել է այն քննարկել դռնփակ։ Դատավորը խնդրել է մամուլին լքել դատարանի դահլիճը։

News.am