Արցախի տարածքից իսրայելական ԱԹՍ-ներ արձակվե՞լ են․ Իրանի դեսպանի պատասխանը

Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ իսրայելական ԱԹՍ-ների արձակման մասին հավաստի տեղեկություններ չկան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Նրա խոսքով՝ Թեհրանն այդ մասին հավաստի տեղեկություններ չունի։

«Անհրաժեշտ են հաստատված փաստեր։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը՝ ինչպես Իրանի քաղաքացիների, այնպես էլ մյուսների, ապացույց չեն: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և տվյալներ, որոնք կարող են հաստատել, որ շարադրվածը համապատասխանում է իրականությանը»,- ընդգծեց իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում պնդում էին, որ Իրանի վրա հարձակումներ են իրականացվում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքից (օկուպացված Արցախից): Նման հայտարարություններ հնչեցրել են և՛ առանձին հասարակական գործիչներ, և՛ իշխանամետ ռեսուրսներ։

Sputnik Արմենիա