Թրամփը լրջորեն քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը

ԱՄՆ պաշտոնյաները Axios-ին հայտարարել են, որ Թրամփը լրջորեն քննարկում է պատերազմին միանալու և Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդոյի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանին, հարված հասցնելու հնարավորությունը։

Երկու իսրայելցի պաշտոնյաներ հայտնել են, որ Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեռևս կարծում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին պատերազմ կսկսի՝ Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանը ռմբակոծելու համար։

News.am