Իրանը պատրաստ է հարվածել ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ը պատերազմի մեջ ներքաշվի
Ամերիկացի հրամանատարները զորքերը բարձր պատրաստվածության են բերել ամբողջ տարածաշրջանում՝ ավելի լայնածավալ պատերազմի մտավախությունների աճի պատճառով, հաղորդում է The New York Times-ը։
Իրանը հրթիռներ և այլ ռազմական տեխնիկա է պատրաստել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին հարվածելու համար, եթե Միացյալ Նահանգները միանա Իրանի դեմ Իսրայելի պատերազմին, հայտնում են հետախուզական զեկույցներն ուսումնասիրած ամերիկացի պաշտոնյաները։
Եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի արշավանքին և հարված հասցնի Ֆորդոյին՝ Իրանի հիմնական միջուկային օբյեկտին, Իրանի աջակցությունը վայելող հութի աշխարհազորը գրեթե անկասկած կվերսկսի Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, հայտարարել են պաշտոնյաները։ Նրանք հավելել են, որ Իրաքում և Սիրիայում իրանամետ աշխարհազորայինները կփորձեն հարձակվել այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։
Այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ հարձակման դեպքում Իրանը կարող է ականապատել Հորմուզի նեղուցը՝ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմանավերն արգելափակելու համար։
Հրամանատարներն ԱՄՆ զորքերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել տարածաշրջանի ռազմական բազաներում, դրանց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությւոններում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 40 հազար զինվոր։
Երկու իրանցի պաշտոնյաներ խոստովանել են, որ եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի պատերազմին, երկիրը կհարձակվի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա՝ սկսած Իրաքում տեղակայվածներից։
Իրանը միաժամանակ կհարվածի արաբական երկրներում տեղակայված ցանկացած ամերիկյան բազայի, որը կմասնակցի հարձակմանը, հայտարարել են երկու պաշտոնյաները:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանին լայնածավալ նախապատրաստություն պետք չի լինի տարածաշրջանում ԱՄՆ բազաները գրոհելու համար։ Իրանի զինված ուժերը հրթիռային բազաներ ունեն Բահրեյնից, Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից հեշտությամբ հասանելիության սահմաններում։
Ամերիկյան օգնությունը Իսրայելին կարող է ներառել Իրան ուղարկված իսրայելական հրամանատարական կազմի համար օդային պաշտպանություն ապահովումը։ Սակայն պաշտոնյաների կարծիքով՝ ավելի հավանական արդյունքը ամերիկյան Massive Ordnance Penetrator զենքով զինված B-2 անտեսանելի ռմբակոծիչների հարվածն է, ինչը տեսականորեն կարող է թափանցել Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտը ծածկող լեռը։
Ֆորդոյի վրա Միացյալ Նահանգների կողմից կամ ԱՄՆ օգնությամբ ցանկացած հարված Իրանին և նրա դաշնակիցներին կստիպի հակահարված տալ։
News.am