Սամվել Կարապետյանն առանձնատնից դուրս եկավ և իրավապահների ուղեկցությամբ մեքենայով հեռացավ

Սամվել Կարապետյանն առանձնատնից դուրս եկավ և իրավապահ մարմինների ուղեկցությամբ ավտոմեքենայով հեռացավ, հայտնում է Sputnik-ի թղթակիցը:

Ժամը 02:40-ի սահմաններում Սամվել Կարապետյանի առանձնատանը մոտեցան համազգեստով մի քանի անձինք, մի քանի րոպե Կարապետյանի տանը գտնվելուց հետո նրանք դուրս եկան Կարապետյան եղբայրների հետ։ Նախքան ավտոմեքենա նստելը Սամվել Կարապետյանը վերահաստատեց, որ կանգնած է եկեղեցու կողքին։

«Ասելիքս նույնն է` ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ։ Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը, մեկ է, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալ են»,– ասաց Կարապետյանը։

Այնուհետև Սամվել և Կարեն Կարապետյաններին ավտոմեքենայով տեղափոխեցին ՆԳՆ:

Կարապետյաններին սատարողները հավաքվել Նալբանդյան պողոտայում՝ Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:

Sputnik Արմենիա