Մարդու իրավունքների պաշտպանության ՄԿ-ն Կարապետյանի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Իվան Մելնիկովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Նա խնդրել է միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների կողմից հակաիրավական գործողությունների կատարումը կանխելու համար, աջակցել քաղաքացու և հավատացյալ քրիստոնյայի իրավունքների, մասնավորապես՝ խոսքի ազատության իրավունքի պահպանմանը և պաշտպանությանը, այդ թվում ՝ ապօրինի ձերբակալման փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջոցով՝ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, միջազգային իրավունքի այլ նորմերի և ՀՀ օրենքների համաձայն՝
- անթույլատրելի է մտքի և կրոնի ազատության արտահայտման համար հետապնդումը,
- արգելվում է կրոնական հիմքով խտրականությունը,
- արգելվում է հետապնդումը խոսքի և ինքնարտահայտման ազատության,
- անթույլատրելի է մասնավոր բնակարան չհիմնավորված ներխուժումը։
Sputnik Արմենիա