Իրանի գերագույն առաջնորդը երկու բառով ազդարարել է Իսրայելի հետ հակամարտության նոր փուլի մասին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: Նա այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Ճակատամարտն սկսվում է», - գրել է Խամենեին:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Վերածնվող առյուծ» գործողությունը՝ հարձակվելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա: Հարվածները ուղղված էին միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև իրանցի գեներալների գտնվելու վայրերին:

Նույն օրվա երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց «Ճշմարիտ խոստում 3» անվամբ պատասխան գործողության մեկնարկի մասին: Իսրայելի դեմ հրթիռային հարվածներ հասցվեցին:

News.am