Փաշինյան․ ՌԴ-ում կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած
Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թե իշխանական թևի իր կողմնակիցները Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնահատում են, որպես ՌԴ-ից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ։
«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից, կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ, բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ և, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ «հիբրիդային ռիսկերը» և ոչ միայն հիբրիդային ռիսկերը։
News.am