2025-06-19 09:32
Լրատվական գործակալություններ
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
«Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Րոպեներ առաջ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։
«Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք, սա աբսուրդի գագաթնակետն է։ Զրո փաստական հանցակազմով մարդուն կալանավորեցին, այս ձևով կարող են կալանավորել ցանկացած անձի։ Սա ապօրինի է»,– ասաց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Կարապետյանի փաստաբանները հավաքվածներին ասացին, որ դատարանի հիմնավորումներին դեռևս չեն ծանոթացել։
Sputnik Արմենիա