Անհետ կորածների հարազատները գիշերել են Բաղրամյանում

Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Պողոտան երեկվանից փակ է։ Այս պահին նրանք զրուցում են փոխոստիկանապետի հետ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը:

Հիշեցնենք, որ երեկ, երբ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից հնչեցին մտահոգություններ, քանի որ հենց Աբազյանն էր իրենց հորդիների հարցերով զբաղվում և պարբերաբար տեղեկություններ փոխանցում։

Երեկ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխում, ինքն անձամբ հունիսի 6–ին հանդիպել է ծնողների հետ և խոստացել, որ երկու ամիս անց իրենց բարձրացրած հարցերին պատասխան կտա։

News.am