Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

2025 թվականի հունիսի 22-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Այդ օրը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում:

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս են բերվելու՝

1 Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,

2 Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,

3 Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,

4 Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

5 Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,

6 Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,

7 Սկևռայի մասանց պահարանը:

Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, ինչպես նաև Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ մեր հավատարմությունը և զորակցությունը ցույց տալու նպատակով մի խումբ կազմակերպություններ առաջարկում են ուխտերթով 2025թ. ժամը 10:00-ից քաղաք Էջմածնի սկզբնամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից միասին քայլել դեպ Մայր Տաճար՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին:

10:00-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտերթի մեկնարկ

Ստորև նշված հասարակական կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում և դատապարտում են բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ 18.06.2025թ. դատարանի ընդունած որոշումը:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյան

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ Նախագահ՝ Սաթիկ Խլղաթյան

«Պաշտպան» ՀԿ Նախագահ՝ Անահիտ Գրիգորյան

Զոհված և հաշմանդամ դարձած «Փառքի զինվոր» ՀԿ նախագահ՝ Լուսյա Ավետիսյան

«Նրանք զոհվեցին Ձեզ համար» բարեգործական ՀԿ նախագահ՝ Վահագն Հովհաննիսյան

«Ազատամարտիկ ՌՀԿ» նախագահ՝ Ալլա Նիկողոսյան

News.am