Պեսկով․ Իրանը ՌԴ-ից ռազմական օգնություն չի խնդրել, բայց Մոսկվան աջակցում է Թեհրանին

Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրել, սակայն Մոսկվայի աջակցությունը Թեհրանին ակնհայտ է, հինգշաբթի ՊՄՏՀ շրջանակում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռազմական առումով, նախ, Իրանը մեզանից օգնություն չի խնդրել։ Երկրորդ, նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա... Բայց, ընդհանուր առմամբ, մեր աջակցությունը ակնհայտ է»,- ասել է նա РБК-ին։

News.am