Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք: Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։
Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքների սահմանափակումները երկարաձգելու որոշումն ընդունվել է «ընթացիկ իրավիճակի և օդային տարածքի փակման պատճառով»:
Նշվում է, որ Շարժայով կամ Աբու Դաբիով նշված երկրներ տարանցիկ երթևեկող ուղևորներին չի թույլատրի վայրէջքը մեկնման կետում:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Air Arabia-ն մինչև հունիսի 30-ը չեղարկել է կանոնավոր չվերթերը դեպի Ռուսաստան:
Կանոնավոր չվերթերի ժամանակավոր չեղարկման կապակցությամբ զբոսաշրջային փաթեթ ներառված տոմս գնած ուղևորներին խորհուրդ է տրվել դիմել տոմսի գնման տեղին:
Sputnik Արմենիա