2025-06-20 08:31
Լրատվական գործակալություններ
Թրամփն 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ
ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփնառաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
«Ես ուղերձ ունեմ անմիջապես նախագահից, և ես մեջբերում եմ. «Հիմնվելով այն բանի վրա, որ կա բանակցությունների էական հավանականություն, որոնք կարող են կամ չեն կարող տեղի ունենալ Իրանի հետ մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ ՝ առաջ գնալ (Իրանի վրա հարձակման առումով - խմբ.), թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - լրագրողներին հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ:
Sputnik Արմենիա