ԵՏՀ նախարար․ ՌԴ-ն ծածկում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի կարիքների մինչև 95%-ը

Ռուսաստանը ծածկում է Հայաստանի համար անհրաժեշտ այնպիսի ապրանքների կարիքի մինչև 95%-ը, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը և բուսայուղը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի գծով ԵՏՀ կոլեգիայի (նախարար) անդամ Գոհար Բարսեղյանը։

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միությունը դարձել է սննդամթերքի մատակարարման անվտանգ հարթակ ճգնաժամի ժամանակ, հատկապես կորոնավիրուսի համավարակի շրջանում։

Իր հերթին Հայաստանը ապահովում է միրգ ու բանջարեղենի, ինչպես նաև վերամշակված արտադրանքի անխափան մատակարարում։

Նախարարի խոսքով` երկու երկրներն էլ լրացնում են միմյանց շուկաները։ Բարսեղյանը կարծում է, որ համագործակցության մեծ ներուժ կա սերմնաբուծության, անասնապահության և սննդամթերքի ոլորտում։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա