2025-06-20 14:59
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ
Այսօր ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա