Զախարովա․ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման պատճառն ԱՄՆ-ի հետ բանակցությունները խափանելու փորձն է
Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան կարող էր կազմակերպված լինել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները խափանելու նպատակով։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՊՄՏՖ-2025) շրջանակներում կայացած OANA-ի XIX գլխավոր ասամբլեայում։
«Կա հստակ հասկացողություն, եթե սկզբում դա զգացողություն էր, ապա հիմա հստակ հասկացողություն է, որ, ցավոք, այս ագրեսիան կարող էր պլանավորված լինել և իրականացվել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ վարվող անուղղակի, Օմանի միջոցով միջնորդավորված բանակցությունների հերթական փուլը խափանելու համար», - ՏԱՍՍ-ին ասել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չպետք է ագրեսիա առաջացնի, նման հարցը պետք է դիվանագիտական բանակցությունների պատճառ լինի։
«Մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը չպետք է լինի ագրեսիվ գործողությունների առարկա, այլ բանակցային գործընթացի առարկա։ Այո, սա դժվար բանակցային գործընթաց է, բայց և խնդիրը պարզ չէ», - ասել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
News.am