Իրանը հարվածել է Իսրայելի կառավարական շենքերին. կան վիրավորներ

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Հայֆայի «Սեյլ Թաուեր» շենքում գտնվող Իսրայելի կառավարական գրասենյակների վրա։

Այս պահին հաղորդվում է 15 վիրավորի մասին, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ երեք հրթիռ է ընկել Իսրայելի հարավում։

Իրանական բանակը հայտարարել է Իսրայելի վրա նոր լայնածավալ հարվածի մասին՝ գերծանր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։