Լիդիա Մանթաշյան․ Սրբազան պայքար շարժման 40 մասնակից է ձերբակալվել

Այսօր Երևանում և մարզերում «Սրբազան պայքար» շարժման 40 մասնակից է ձերբակալվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց շարժման անդամ Լիդիա Մանթաշյանը՝ նշելով, որ ձերբակալվածների թվում միայն տղամարդիկ են։

Նրա խոսքով, ձերբակալությունները ուղեկվել են տներում խուզարկություններով։

«ՆԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն, նրանք ձերբակալվել են հասարակական կարգը խաթարելու համար, բայց մենք այս ձերբակալությունները կապում ենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի հետ։ Հավանաբար այնտեղ այնպիտի բաներ են խոսվելու, կամ այնպիսի փաստաթուղթ են ստորագրելու, որ ցանկանում են այստեղի հնարավոր դիմադրությունը կանխել»,–ասաց նա։

Լիդիա Մանթաշյանը նշեց, որ ձերբակալվածների մեջ է նաև գործարար Հայկ Շահնազարյանը, որը «Շահնազարյան» կոնյակի գործարանի տնօրենն է։