2025-06-20 19:02
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ․ Հունիսի 15-ին մենք պետք է խոստումնալից համաձայնության գայինք ամերիկացիների հետ
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ժնևում հայտարարել է, որ երկրի զինված ուժերն ամբողջ ուժով և միջոցներով կպաշտպանեն Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ նա հայտարարել է, որ Իրանը ենթարկվել է ագրեսիայի, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել, և ագրեսիան արդարացնելը հավասարազոր է մեղսակցության։
«Մենք պետք է հանդիպեինք ամերիկացիների հետ հունիսի 15-ին՝ մեր միջուկային ծրագրի վերաբերյալ շատ խոստումնալից համաձայնության հասնելու համար», -շեշտել է Իրանի արտգործնախարարն իր ելույթի մեկ այլ հատվածում։
News.am