Բերման ենթարկված քաղաքացիներին սկսել են ազատ արձակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ցերեկվանից բերման ենթարկված քաղաքացիներին սկսել են ազատ արձակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

 


«Փորձել են վախեցնել, իրենց բնորոշմամբ՝ կանխարգելել։ Հարցրել են անկարգությունների մասին, բայց ամենամեծ անկարգությունը հենց իրենք են անում։ Այս ճանապարհով բոլորին փորձել են ճնշել, վախեցնել կամ որոշակի իմաստով սպառնալ, որ որևէ կերպ փորձ չանեն պայքարի մեջ լինելու»,- ասաց նա։

News.am