2025-06-21 10:35
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը գրառում է արել սոցցանցերում Էրդողանի հետ հանդիպումից հետո
Ստամբուլում մանրամասն մտքերի փոխանակում ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձությունները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը հանձնառու է մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն», -նշել է նա։
News.am