Ալկասերի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ալկասերի քաղաքային խորհուրդը (Վալենսիա նահանգ, Իսպանիա) միաձայն դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը, Թուրքիայի ներկայիս իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը՝ դառնալով 42-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած տեղի հայ համայնքի ջանքերին, սակայն երկրի վեց նահանգների 42 քաղաքներ ճանաչել են ցեղասպանության փաստը։

Alpha News