Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը դատապարտել է Կարապետյանի կալանավորումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը կառավարության ազգի համար կործանարար ուղին պահպանելու հուսահատ փորձ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Մեծ Բրիտանիայի Հայ համայնքի խորհրդի նախագահ Կարեն Արևյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու վրա անհաճո և վնասակար հարձակումն անընդունելի է, հատկապես, երբ նման հարձակման հետևում կան ակնհայտ քաղաքական դրդապատճառներ։ Սամվել Կարապետյանի կալանավորումը նման հարձակման օրինակ է և ցույց է տալիս, թե ինչ հուսահատ ջանքեր է գործադրում Փաշինյանի կառավարությունը՝ ազգի համար իր կործանարար գործունեության շարունակությունն ապահովելու համար», - ասել է Արևյանը։

News.am