2025-06-23 11:40
Լրատվական գործակալություններ
Նախարար․ Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,-նշված է գրառման մեջ։
Հավելենք, որ Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին պետք է գործուղման մեկնեն Վրաստան։
Նպատակը երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է։
Տևական ժամանակ է` սահմանին խնդիրներ են առաջանում` կապված հայկական կոնյակի տարանցման հետ։ Բեռնատարները երբեմն շաբաթներով են սպասում, որ վրացական կողմը թույլ տա հատել վրաց–ռուսական սահմանը։
Sputnik Արմենիա