Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։

«[Իսրայելի և Միացյալ Նահանգների] գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի վրա կարող են դիտվել միայն որպես ագրեսիա, մինչդեռ Իսլամական Հանրապետությունը գործում է օրինական ինքնապաշտպանության շրջանակներում։

News.am