2025-06-23 13:32
Լրատվական գործակալություններ
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների
Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների։ Ըստ իսրայելական հեռուստաընկերության՝ արձակվել է 15 հրթիռ։
ԶԼՄ–ները տեղեկացնում են, որ իրանական բանակը հարձակվել է Իսրայելի հյուսիսում և կենտրոնական մասում գտնվող ռազմական օբյեկտների վրա: Հարվածի տակ են հայտնվել Թել Ավիվի ու Աշկելոնի ռազմական օբյեկտները, ինչպես նաև Աշդոդի էլեկտրակայանը։
Այսօր առավոտյան իսրայելական կողմը հայտնել էր, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի արևմուտքում գտնվող օբյեկտներին:
Sputnik Արմենիա