Չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի. Պուտինը` Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին

Չհրահրված ագրեսիան Իրանի դեմ որևէ արդարացում չունի։ Այս մասին Կրեմլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի։ Մենք Իրանի հետ վաղեմի, բարի և հուսալի հարաբերություններ ունենք։ Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի շուրջ իրավիճակի սրացման վերաբերյալ հայտնի է։

«Մեր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի է։ Այն հստակ շարադրված է, ձևակերպված է Ռուսաստանի անունից ԱԳՆ–ի կողմից։ Եվ դուք տեղյակ եք այն դիրքորոշման մասին, որը մենք զբաղեցրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», – ասել է ՌԴ նախագահը։

Sputnik Արմենիա