Սամվել Կարապետյանի եղբայրը հետ է վերցնում վերաքննիչ բողոքը

Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հետ է վերցնում վերաքննիչ բողոքը։ Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ ՍԱմվել Կարապետյանի կալանքի որոշումը հունիսի 19–ին բողոքարկման էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։

«Այնուհետև աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ` ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվեցին Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվեցին դատավոր Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,– հայտարարել է Ֆերոյանը։

Նա նաև հայտնել է, որ իր դիմումն արդեն մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։

Ֆերոյանը տեղեկացրել է, որ Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։

Միաժամանակ նա նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։

Այդ մասին փաստաբանական խումբը լրացուցիչ կտեղեկացնի։

Sputnik Արմենիա