ՑԱԽԱԼ-ը հարվածել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջակայքին

Իսրայելցի զինվորականները հարվածել են Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջակայքին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

Հարվածը հասցվել է օբյեկտի «մուտքի ճանապարհները փակելու» նպատակով, նշվել է նրա հայտարարությունում:

Զինվորականներն այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, մեկ օր անց իսլամական հանրապետությունը ձեռնարկել է պատասխան հարձակում։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Երկու կողմերն էլ հայտնել են այս հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին և խոստովանել են մի շարք թիրախների հարվածելու մասին։ Հակամարտության սրումից ինը օր անց դրան միացել է Միացյալ Նահանգները. հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ռմբակոծիչները գրոհել են Իրանի երեք միջուկային օբյեկտները՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

News.am