Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նա նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Ավդալյանը տեղեկացրեց, որ 4 անձ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999–2016 թթ։