ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի միջուկային օբյեկտները՝ հայտարարում է Սպիտակ տունը
Միացյալ Նահանգները վստահ է, որ շաբաթ օրը Իրանի հարստացված ուրանի պահեստարանների վրա իր հարվածները լիովին ոչնչացրել են իսլամական երկրի միջուկային ենթակառուցվածքը։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը:
«Մենք վստահ ենք, այո, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են, ինչպես նախագահն ասել է շաբաթ երեկոյան իր ելույթում: Մենք բարձր վստահություն ունենք, որ այն վայրերը, որտեղ հարվածներ են հասցվել, այնտեղ է պահվել հարստացված ուրանը: Նախագահը չէր հրամայի հարձակումը, եթե մենք այդ վստահությունը չունենայինք», - ասել է նա ABC հեռուստաալիքին:
Նա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ գործողությունը անվանել է «բացառիկ հաջողություն», և դա հաստատել են ինչպես ԱՄՆ պաշտոնյաները, այնպես էլ ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Իսրայելը:
«Փաստինֆո»