«Հրադադարն ուժի մեջ է մտել». Թրամփը Իրանին և Իսրայելին կոչ է արել չխախտել այն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։

«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում։

Հունիսի 24-ի լույս գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ որևէ համաձայնություն դեռ չկա։

Sputnik Արմենիա