Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գ. Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,– նշել են միությունից։
Նշենք, որ Գուժ Մանուկյանն արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։ Ծնվել է Գյումրիում, 6 տարեկանից տեղափոխվել Երևան։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ. եղել է Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։
Նշենք նաև, որ վերջին շրջանում դերասանը ծանր հիվանդ էր։
Sputnik Արմենիա