Իսրայելի երեկվա հարվածների հետևանքով զոհվել է 2 իրանցի գեներալ

Իրանի վրա Իսրայելի երեկվա հարձակման հետևանքով զոհվել է երկու գեներալ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Իսրայելական ավիահարձակման զոհ է դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» ուժերի հետախուզական ստորաբաժանման ավագ հրամանատար գեներալ Մոհամադ Տակի Յուսեֆվանդը: Հաղորդվում է նաև իրանական «Ֆարաջ» հետախուզական ստորաբաժանման պետի տեղակալ, գեներալ Ալիրեզա Լոտֆիի սպանության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր ՑԱԽԱԼ-ի երեկվա հարվածների հետևանքով իրանցի երկու միջուկային ֆիզիկոսների զոհվելու մասին:

Sputnik Արմենիա