Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում. դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը

Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում նախկին պետնախարարն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը հերթական անգամ դատավորներին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել նրանց կողմնակալության պատճառով:

Սակայն այս անգամ էլ միջնորդությունը չի քննվել։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 1-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա