2025-06-24 20:03
Լրատվական գործակալություններ
Սենատոր․ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ է մտել առանց Կոնգրեսի հավանության
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Թիմ Քեյնը քննադատել է Իրանի դեմ հարձակողական գործողություններ սկսելու որոշումը՝ հայտարարելով, որ այն ընդունվել է առանց Կոնգրեսի հավանության, ինչը, նրա կարծիքով, անթույլատրելի է:
«Հարձակողական պատերազմ սկսելու որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի քվեարկության արդյունքում, ոչ թե միանձնյա։ Մենք` որպես ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ, պարտավոր ենք քննարկել նման հարցերը և դրանք ընդունել միասնաբար, ոչ թե այդ իրավունքը փոխանցել մեկ մարդու», - գլխադասային կոմիտեում լսումների ժամանակ ընդգծել է սենատորը։
Նա հավելել է, որ անգամ նախագահի կողմնակիցները չպետք է հավանություն տան այսրոպեական հույզերի կամ անձնական հայացքների վրա հիմնված նման լուրջ որոշումների ընդունմանը:
Sputnik Արմենիա